Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Արթմեդ բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել թե՛ամբողջական, թե՛տեղային անզգայացման բոլոր տեսակները: Մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս շուրջօրյա ապահովել բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների դեպքում: Այն նաև լիովին ապահովում է հիվանդների նախավիրահատական և հետվիրահատական վարումը:

Արթմեդ բժշկական կենտրոնում արդեն գործում է նաև առանձնացված վերակենդանացման ծառայությունը, որը մեզ թույլ է տալիս ընդունել անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող պացիենտներին ու ապահովել բոլոր քայլերը պացիենտի կյանքը փրկելու, օրգանիզմի կարևոր ֆունկցիաների կենսունակությունը պահպանելու համար:

Կապ մեզ հետ